ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Իրանը Տիեզերք է ուղարկել կապիկի

Իրանը Տիեզերք է ուղարկել կապիկի
16.12.2013 | 11:30

Երեկ հայտնի է դարձել, որ Իրանը մեծ հաջողությամբ Տիեզերք է ուղարկել կապիկի: Դեպի Տիեզերք սա նրա երկրորդ բարեհաջող «գործուղումն» է:

Բաց թողնված հրթիռում օգտագործվել է հեղուկ վառելիք:
Թե երբ է տրվել թռիչքի մեկնարկը` հայտնի չէ: Փաստ է այն, որ ինքը` կենդանին, որի անունը Ֆարգամ է, ողջ-առողջ վերադարձել է Երկիր:
Կապիկը թռել է տիեզերք «Padzhonesh» հրթիռով, որում առաջին անգամ օգտագործվել է հեղուկ վառելիք:
Դատելով իրանցի տիեզերագնացի արտաքին տեսքից, կարելի է ենթադրել, որ նա իրեն նորմալ է զգում:

Նշենք, որ ընթացիկ տարվա փետրվարին Իրանը դեպի ուղեծիր բաց թողեց «կյանքի պարկուճ» սարքը` կապիկի ուղեկցությամբ: Այս մեկնարկը դարձավ նախապատրաստական ծրագրի մի մասը, որի նպատակը մարդուն տիեզերք ուղարկելն էր, ինչն, ի դեպ, պետք է իրականացվի առաջիկա 5-8 տարիների ընթացքում:
Կենդանի էակների մասնակցությամբ տիեզերական ապարատի նախորդ մեկնարկը Իրանի կողմից տրվել է 2010թ. փետրվարի սկզբին: Այնուհետև, Թեհրանը սեփական արտադրության «Kavoshgar -3» տիեզերական պարկուճով դեպի Տիեզերք է ուղարկել մկների, կրիաների և ճիճուների` գիտական հետազոտություն անցկացնելու նպատակով:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ